Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ներողութիւն ենք խնդրում սխալի համար եւ ճշգրտում, որ 44-օրեայ պատերազմում զnհերի թիւը 3,755 է․ նախագահի աշխատակազմից պարզաբանում են

Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը հնչեցրել է 44-օրեայ պատերազմում զոհերի թիւը՝ սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Աղասի Մարգարեանը, ի պատասխան «Արմէնպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղ է գտել վրիպակ, եւ զոհերի թիւը 3755 է։
«Ներողութիւն ենք խնդրում սխալի համար եւ ճշգրտում. 44-օրեայ պատերազմում զոհերի թիւը 3755 է»,-յստակեցնում է Մարգարեանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը պաշտօնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։



