BBC. Ռուբէն Վարդանեանին ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում

«ԱԼԻՔ» – Ռուբէն Վարդանեանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մէկն է, սակայն նրա միլիոնները հիմա այդքան էլ օգուտ չեն տալիս, քանի որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում Ադրբեջանում: Այս մասին իր անդրադարձում գրել է BBC-ն՝ յիշեցնելով, որ Վարդանեանի ու միւս 15 հայ առաջնորդների հարցը ներառւած չէ հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագրի տեքստում:
BBC-ն նշում է, որ 56-ամեայ գործարարի դէմ ներկայացւել է 42 «մեղադրանք»՝ ահաբեկչութիւնից մինչեւ ռազմական յանցագործութիւններ:
«Դատարանում արւած լուսանկարում երեւում է, որ նրա ճակատին կապտուկներ կան, հնչել են խոշտանգումների մասին մեղադրանքներ, որոնք հերքւել են Ադրբեջանի կողմից: Բաքուն պնդում է, որ կալանքի ընթացքում Վարդանեանի իրաւունքները յարգւում են: Սա դրամատիկ անկում է մի մարդու համար, ով իր հարստութիւնը վաստակել է Ռուսաստանում եւ ժամանակին շփւել է այնպիսի յայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են Ջորջ եւ Ամալ Քլունիները»,- ասւում է անդրադարձում:
Լուրը լաղորդում է Yerevan.today-ը: