Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Ստեփանեանը՝ ԱԳՆ յայտարարութեան մասին. «Փորձ է արւում մեղաւորութիւնը բարդել այլ անձանց կամ կառոյցների վրայ»

«ԱԼԻՔ»-«ԱԳՆ-ի կողմից տարածւած այդ յայտարարութեանը մեկնաբանութիւններ տրւել են, ես կը վերահաստատեմ այդ մեկնաբանութիւնները։ Իմ տպաւորութիւնն այն է, որ ԱԳՆ-ի եւ պաշտօնական այլ կառոյցների կամ անհատների կողմից անընդհատ փորձ է արւում Արցախի թեման փակելու կամ Արցախի հետ կատարւած ամէն ինչը բարդելու ուրիշների վրայ, եւ այս  կոնկրետ դէպքով՝ Արցախի իշխանութիւնների եւ ներկայացուցիչների վրայ»։ Այս մասին  ապրիլի 8-ին, news.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութեանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութեան եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերեալ հրամանագրի հրապարակումից յետոյ խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից։

«Ուրախ եմ, որ յայտարարութեան տարածումից յետոյ բազմաթիւ մարդիկ նոյն գնահատականն են տւել։ Փորձ է արւում մեղաւորներ փնտրել եւ բարդել մեղաւորութիւնը այլ անձանց կամ կառոյցների վրայ։

Անդրադառնալով ԱԳՆ յայտարարութեան այն հատւածին, որ ասւում էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու առաջարկը Ստեփանակերտն է մերժել, Ստեփանեանն ասաց.

«Երկու հանդիպումների մասին է խօսւում, եւ բազմիցս այդ մասին պարզաբանումներ տրւել են։ Նախ, ֆիքսւել է այն հանգամանքը, որ այդ առաջարկները չէին ենթադրում միջազգային ֆորմատով կամ միջազգային մասնակիցների ներկայութեամբ քննարկումներ։ Անգամ այդ պարագայում որոշակի պրոցեսներից յետոյ Արցախեան կողմը տւել է հանդիպելու համաձայնութիւնը, բայց ի վերջոյ, հանդիպման առաջարկը մերժւել է Ադրբեջանի կողմից։ Ուզում եմ եւս մէկ անգամ կրկնել, որ ամէն ինչ արւում է զոհին մեղադրելու եւ կատարւածը նրա վրայ բարդելու, մեղաւորութեան սլաքները Արցախի իշխանութիւնների, երբեմն նաեւ ժողովրդի կողմ ուղղելու համար։ Անբարոյականութիւն կամ անմարդկայնութիւն, այլ բառերով չեմ կարող մեկնաբանել։

Գեղամ Ստեփանեանը հարց բարձրացրեց, թէ «ինչու՞ են ՀՀ իշխանութիւնը եւ արտգործնախարարութիւնն այդքան յաճախ օգտագործում պատրւակները՝ իրենց քաղաքականութիւնն արդարացնելու համար, եւ ինչու՞ է ՀՀ-ն փակում Արցախեան պաշտօնական կայքերը»։

«Հրաժարւում են համագործակցել Արցախեան իշխանութիւնների տարբեր կառոյցների հետ, հրաժարւում են միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի վերաբերեալ։ Այս ամէնն արդարացնելու համար նրանց ուղղակի պատրւակներ են պէտք»,-յաւելեց Արցախի ՄԻՊ-ը։

Related Articles

Back to top button