ԻրանՄիջազգայինՔաղաքական

Եւրոպական երկրների՝ Իրանից անյապաղ հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականութեանը

«Թասնիմ» գործակալութիւնում հրապարակւած լուրի համաձայն հերքւել է սոցիալական ցանցերում տարածւող տեղեկութիւնները, թէ Շւեդիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նորւեգիան, Ֆինլանդիան, Դանիան, Իտալիան եւ Ֆրանսիան իրենց քաղաքացիներին նոր յորդոր են ուղղել: 

Աղբիւրի համաձայն՝ այդ երկրների դեսպանատների ստուգումներից պարզւել է, որ վերջին ժամերին որեւէ «նոր» նախազգուշացում չի հրապարակւել։ Իրանում գտնւող իրենց քաղաքացիներին տրւած ճանապարհորդական նախազգուշացումները կամ երկիրը լքելու նախկին յորդորները գործում են դեռ տարեսկզբից։

«Թասնիմ»-ը նաեւ նշել է, որ նոր պատերազմի հնարաւորութիւնը բացառել չի կարելի, սակայն սոցիալական ցանցերում տարածւող նման տեղեկութիւնները չեն համապատասխանում նոր հրապարակւած պաշտօնական նախազգուշացումների։

Related Articles

Back to top button