Հասարակական

Հայկական ծագմամբ տիեզերագնաց Յարութիւն Կիւիրեանը կը մեկնի Միջազգային տիեզերակայան

«Ռոսկոսմոսի» հայկական ծագմամբ տիեզերագնաց Յարութիւն Կիւիրեանը ոչ շուտ, քան 2027 թւականի գարնանը, կը մեկնի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի եւ SpaceX-ի Crew-14 առաքելութեան շրջանակում։ Այս մասին է յայտնում NASA-ն։

Սա Կիւիրեանի առաջին տիեզերական թռիչքն է։ Crew-14-ի կազմում կը լինեն նաեւ NASA-ի տիեզերագնացներ Քայլա Բարոնը եւ Քրիս Բիրչը, ինչպէս նաեւ Ճապոնիայի օդատիեզերական հետազօտութիւնների գործակալութեան տիեզերագնաց Մակոտօ Սուա-ն։

Առաքելութեան ընթացքում անձնակազմը գիտական հետազօտութիւններ եւ տեխնոլոգիական փորձարկումներ կիրականացնի, որոնք կօգնեն նախապատրաստել Լուսնի եւ Մարսի ապագայ առաքելութիւններին։

Յիշեցնենք, որ Յարութիւն Կիւիրեանը հայազգի երկրորդ տիեզերագնացն է։ Առաջինը Ջէյմս Բաղեանն էր, որը վերջերս աւարտել է տիեզերական կարիերան եւ կենտրոնացել է բժշկութեան վրայ։

Related Articles

Back to top button