ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահու. «Խօսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին. ուշադիր լսէ՛ք ինձ, դուք նախազգուշացւել էք, հեռացէ՛ք այստեղից»

«ԱԼԻՔ» – «Խօսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին․ ուշադիր լսէ՛ք ինձ, դուք նախազգուշացւել էք, հեռացէ՛ք այստեղից»: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ իսրայէլական Times of Israel-ին յղումով, այս մասին յայտարարել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն:

Նա յայտնել է, որ վերջին երկու օրւայ ընթացքում Գազայում ոչնչացւել է «ահաբեկչական» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) 50 բազա․ սա նախերգանք է հիմնական լայնածաւալ գործողութեան։

«Մենք ինտենսիւ պատերազմ ենք մղում մի քանի ճակատներում։ Մենք պայքարում ենք «ահաբեկչութեան» (չակերտները՝ «ԱԼԻՔ»-ի կողմից են) դէմ՝ Եմէնում, Գազայում, Լիբանանում՝ «Հեզբօլլահ»-ի եւ Իրանի հետ, որը աջակցում է նրանց բոլորին։ Մենք չենք նահանջելու։ Մենք կուժեղացնենք մեր գործողութիւնները եւ կը հասնենք մեր բոլոր նպատակներին»,- նշել է նա։

Նա անկլաւի բնակիչներին կոչ է արել «փասափուսեն քաշել» քաղաքից։

Related Articles

Back to top button