ՄիջազգայինՔաղաքական

Թուրք հասարակութեան 70%-ը կողմ է միջուկային զէնքի ստեղծմանը

«ԱԼԻՔ» – Research Istanbul կազմակերպութեան կողմից անցկացւած հետազօտութեան համաձայն՝ թուրք հասարակութեան 71%-ը կարծում է, որ Թուրքիան պէտք է սկսի միջուկային զէնք մշակել: Միայն 18%-ն է դէմ այդ գաղափարին, իսկ 11%-ը չունի կողմնորոշւած կարծիք: Տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նոյն հետազօտութեան համաձայն՝ բնակչութեան 72%-ը չի հաւատում, որ ՆԱՏՕ-ն կը պաշտպանի Թուրքիային, եթէ վերջինիս վրայ յարձակւեն: Իսկ այն հարցին, թէ արդեօ՞ք Թուրքիան բաւարար օդային պաշտպանական համակարգ ունի, 48%-ն է դրական պատասխան տւել:

Հետազոտողները նշում են, որ արտաքին սպառնալիքների ընկալումը հասարակութեան մէջ լուրջ անվտանգային մտահոգութիւն է դարձել: Ըստ նրանց՝ Թուրքիան գտնւում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում՝ միաժամանակ կառավարելով Մերձաւոր Արեւելքի, Բալկանների եւ Կովկասի ճգնաժամերը: Թէեւ Թուրքիան 1979 թւականից միացել է միջուկային զէնքի տարածումը կանխելու պայմանագրին, բայց այդ երկրի հասարակութիւնը այնուամենայնիւ ակնկալում է ուժեղ զսպող միջոցների առկայութիւն:

Related Articles

Back to top button