Հայաստան - ԱրցախՔաղաքական
Դաշնակցական երիտասարդները բողոքի ցոյց են կազմակերպել Բէյրութում, Ադրբեջանի դեսպանատան դիմաց
«ԱԼԻՔ»- Օգոստոսի 29-ին, մի խումբ երիտասարդ դաշնակցականներ ինքնաբուխ կերպով բողոքի ցոյց են կազմակերպել Լիբանանում, Ադրբեջանի դեսպանատան դիմաց:
Նրանք ցուցապաստառներով եւ վանկարկումներով բողոքել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականութեան դէմ:
Երիտասարդները յայտարարել են, որ մարդասիրական աղէտ ստեղծելով եւ Արցախի բնակչութեանը սովամահ դարձնելով, Ադրբեջանը փորձում է ցեղասպանութեան ենթարկել 120 հազար արցախահայերի:
Երիտասարդ դաշնակցականները կարմիր գոյնով ներկել են դեսպանատան մուտքի պատը՝ իբրեւ խորհրդանիշ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականութեան:
Նրանք վերահաստատել են իրենց յանձնառութիւնը՝ հնարաւոր բոլոր միջոցներով զօրակցելու Արցախի իրենց քոյրերին եւ եղբայրներին, վեր հանելով Ադրբեջանի յանցաւոր քաղաքականութիւնը: