ՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. «Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրեայ իշխանութիւններին ապահովել իրենց դիւանագէտների ժամանակին տարհանումը Կիեւից»

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրեայ իշխանութիւններին ապահովել իրենց դիւանագէտների ժամանակին տարհանումը Կիեւից, յայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան նախազգուշացումը տրւել է յատկապէս Զելենսկու յայտարարութիւններին ի պատասխան։

Արտաքին գործերի նախարարութիւնը ընդգծում է Կիեւի դէմ Ռուսաստանի զինւած ուժերի կողմից պատասխան հարւածի անխուսափելիութիւնը, եթէ ռեժիմի ահաբեկչական ծրագրերը իրականանան։

Զախարովան նշել է, որ եթէ Կիեւը Յաղթանակի օրւայ տօնակատարութիւնների ժամանակ իրականացնի իր յանցաւոր ծրագրերը, ապա ՌԴ-ն կը հարւածի Կիեւին։

Related Articles

Back to top button