Միջազգային
Իսրայէլական ԱԹՍ-ը Բէյրութում հարւածել է ՀԱՄԱՍ-ի գրասենեակին. զոհւել է շարժման ղեկավարի տեղակալը

«ԱԼԻՔ» – Իսրայէլական ԱԹՍ-ը, երէկ՝ յունւարի 2-ին, Բէյրութի հարաւային արւարձանում հարւածել է պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման գրասենեակին։
ԱԹՍ-ը հարւածել է ՀԱՄԱՍ-ի՝ Ալ-Մուշարաֆիա թաղամասում գտնւող գրասենեակին, ինչի հետեւանքով մի քանի մարդ է զոհւել եւ վիրաւորւել։
Յարձակման հետեւանքով զոհւել է ՀԱՄԱՍ-ի Քաղբիւրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին, ինչպէս նաեւ շարժման վեց անդամ, որոնք յարձակման պահին եղել են շէնքում։