Գրեմանիայի կանցլեր. «Զելենսկու այցն ԱՄՆ այնպէս չի անցել, ինչպէս նա կը ցանկանար»

«ԱԼԻՔ» – Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցոյց է տւել, թէ որքան անհրաժեշտ է եւրոպական օգնութիւնն Ուկրաինային, այս մասին ըստ News.am-ի տեղեկացրել է NTV-ն։
Նա յայտնել է, որ ուրբաթ երեկոյեան երկար հեռախօսազրոյց է ունեցել Զելենսկու հետ. այս մասին Գերմանիայի կանցլերը նշել է Մեշեդէում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
«Այցն այնպէս չի անցել, ինչպէս ակնկալում էր Զելենսկին։ Կարծում եմ՝ կարող եմ դա ասել այստեղ»,- աւելացրել է նա։
Աւելին, ինչպէս ընդգծել է Մերցը, Եւրոպան պէտք է օգնի, քանի որ պատերազմը կարող է աւարտւել միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան ռազմական ուժ լինի։ Նա խոստացել է հասնել Ուկրաինայի աջակցութեանը՝ «ֆինանսական, քաղաքական եւ, իհարկէ, ռազմական»։
Նրա խօսքով՝ Ուկրաինայի կապիտուլեացիան տարբերակ չէ, քանի որ դա կը յանգեցնի Ռուսաստանի կողմից յաջորդ եւրոպական երկրի վրայ յարձակմանը։



