ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայէլում է

«ԱԼԻՔ» – Թել Աւիւում կայացել է Իսրայէլի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնների ղեկավարների հանդիպումը: Յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները:

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Իսրայէլ Կացը հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանաւորւել են ընդլայնել համագործակցութիւնը պաշտպանութեան ոլորտում։

Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ խորը ռազմավարական դաշինքը եւ ընդգծել ընդհանուր շահերի եւ փոխադարձ վստահութեան կարեւորութիւնը։

Իսրայէլի պաշտպանութեան նախարարը շնորհակալութիւն է յայտնել Ադրբեջանին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի յարձակումից յետոյ ցուցաբերած աջակցութեան, ինչպէս նաեւ Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ միջնորդական ջանքերի համար։

Related Articles

Back to top button