Բովանդակալից, անկեղծ եւ շատ օգտակար
Պուտինը մեկնաբանել է Թրամփի հետ իր հեռախօսազրոյցը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախօսազրոյցը տեւել է աւելի քան 2 ժամ:
Հեռախօսազրոյցի աւարտից յետոյ, Պուտինը ռուսական լրատւամիջոցների առջեւ հանդէս է եկել մեկնաբանութիւններով։ Նա բարձր է գնահատել Թրամփի հետ զրոյցը, եւ այն անւանել է բովանդակալից, անկեղծ եւ շատ օգտակար։ Պուտինը նշել է, որ շնորհակալութիւն է յայտնել Թրամփին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցութիւնների վերսկսմանը ԱՄՆ մասնակցութեան համար։
«Ուկրաինայի հետ հրադադարը հնարաւոր է համապատասխան պայմանաւորւածութիւնների ձեռքբերմամբ»,- ասել է Պուտինը՝ յաւելելով որ Ռուսաստանի Դաշնութեան եւ Ուկրաինայի միջեւ յուշագիրը կարող է ներառել հրադադարի եւ կարգաւորման սկզբունքների հարցեր:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Ուկրաինան պէտք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու կը լինեն երկու կողմերին:
«Ստամբուլում շփումների վերականգնումը վկայում է այն մասին, որ կողմերը ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրայ են»,- ընդգծել է Պուտինը:
Նա նաեւ բարձր է գնահատել Թրամփի հետ զրոյցը՝ այն անւանելով կառուցողական զրոյց:
Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ մայիսի 19-ին հեռախօսազրոյց է ունենալու Ռուսատանի եւ Ուկրաինայի նախագահների հետ: