Սեւակ Յակոբեան. «Կառավարութիւն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈՒ-ՆԵՍ»

«ԱԼԻՔ» – YerevanToday-ի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը տելեգրամեան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով յունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սիւնիքի մարզի Արաւուս գիւղի յարակից հատւածում՝ տեղանքում մոլորւելու հետեւանքով Ադրբեջանի տարածքում յայտնւած երկու սիւնեցի անչափահասների գերեվարման փաստի վերաբերեալ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի եւ խնդրի հետ անմիջական առնչութիւն ունեցող գերատեսչութիւնների ոչ համաչափ արձագանգին:
«ԱԱԾ-ն կէսօրին (յունիսի 6-ԽՄԲ.) հաղորդագրութիւն տարածեց, որ Սիւնիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորւել-յայտնւել են Ադրբեջանի տարածքում: Դէպքը տեղի է ունեցել գիշերը։
Բնականաբար, դէպքի մասին առաջինը զեկուցել են Փաշինեանին։
Ինչ է անում դա՝ դէպքի մասին իմանալուց յետոյ։ Ըստ երեւոյթին, հեռախօսն անջատում է ու քնում։
Առաւօտեան զարթնում ու 11։30-ին գրառում անում․ ուշադրութիւն՝ Կաթողիկոսի մասին։
Ողջ օրւայ ընթացքում պետական որեւէ գերատեսչութիւն, ո՛չ Արտաքին գործերի նախարարութիւնը, ո՛չ Պաշտպանութեան նախարարութիւնը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Դատախազութիւնը, ո՛չ Փաշինեանի աշխատակազմը ոչ մի նորութիւն չեն յայտնել, չգիտենք 17-ամեայ երկու տղաների ճակատագիրը։
Առաջին գրառումից ժամեր անց՝ 16։30, Նիկոլը եւս մէկ գրառում է անում, դարձեալ Կաթողիկոսի ու թերթի դատի տալու մասին։
Ի դէպ, երբ 2024թ․ փետրւարին հէնց նոյն հատւածում ադրբեջանցի զինւոր սահմանն անցաւ մեր կողմ, սրանք ափալ-թափալ յետ տւեցին։
Էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ երկրի, ո՛չ ժողովրդի հետ որեւէ առնչութիւն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ։
Կառավարութիւն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈՒ-ՆԵՍ»,- գրել է նա: