Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Հայաստանը շուտ պէտք է յստակեցնի՝ ԵՄ-ի՞ն է անդամակցում, թէ՞ ԵԱՏՄ-ին. թող հանրաքւէ անեն»

Հայաստանի՝ Եւրամիութեանը միանալու ծրագրերը «պահանջում են յատուկ քննարկում»։ Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին։

Տրամաբանական կը լինէր, եթէ Հայաստանը հանրաքւէ անցկացնէր ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցութեան հարցով»,-նշել է ՌԴ ղեկավարը՝ ընդգծելով, որ Հայաստանը զգալի առաւելութիւններ է ստանում ԵԱՏՄ շրջանակում։

«Երեւանը պէտք է որքան հնարաւոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցութեան հարցում, որպէսզի հնարաւոր լինի անցնել «ինտելիգենտ բաժանման» ճանապարհով»,- ասել է Պուտինը։

Related Articles

Back to top button