Միջազգային
ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանում կանցկացւեն «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» գործով լսումներ
Միաւորւած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) Արդարադատութեան միջազգային դատարանում ապրիլի 15-19-ը կանցկացւեն «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» դատական գործով հանրային լսումներ։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշւում է Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից տարածւած յայտարարութեան մէջ։
Նշւում է, որ լսումները նւիրւած են Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնւենցիայի շրջանակներում քննւող «Հայաստանն ընդդէմ Ադրբեջանի» դատական գործին։
Հայկական կողմը գլխաւորում է Միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանը: