ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Արարատ Միրզոյեանն ու Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հարաւային Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում առկայ իրավիճակի շուրջ
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ` վերջնիս նախաձեռնութեամբ: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հեռախօսազանգի ընթացքում անդրադարձ է կատարւել երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկւած ուղղութիւններով եւ ձեւաչափերում փոխգործակցութեանը, ինչպէս նաեւ հայ-իրանական երկկողմ օրակարգի առաջմղման ուղղութեամբ աշխատանքներին:
Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարաւային Կովկասում եւ Մերձաւոր Արեւելքում առկայ իրավիճակի շուրջ:
«Tert.am»