Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Էրդողան. «Անկարան խորհրդանշական քայլեր կը ձեռնարկի յաջորդ տարի Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանն ու Հայաստանը աւելի քան երբեւէ մօտ են խաղաղութեան համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների համաժողովում։
«Ադրբեջանի հետ մեր երկխօսութեան մէջ նաեւ հետապնդում ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։ Մենք կը ձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած յաջորդ տարւայ սկզբից»,- յայտնել է Էրդողանը։



