Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Բադալեանը՝ Կալասի յայտարարութեան մասին. «Փաստացի ԵՄ-ի աջակցութիւնը դառնում է արտաքին միջամտութիւն»

«ԱԼԻՔ» – «Հայաստանն իր քաղաքացիներին պէտք է հաշւետւութիւն ներկայացնի՝ ի՞նչ արտաքին միջամտութիւնների մասին է խօսքը, ինչո՞ւ չի կարող կանխել իր ռեսուրսներով ու ինչո՞ւ է առաջացել ԵՄ-ին դիմելու անհրաժեշտութիւնը»: Այս մասին AlphaNews-ի հետ զրոյցում ասել է քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանն՝ անդրադառնալով Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այն յայտարարութեանը, թէ Հայաստանը ԵՄ-ից օգնութիւն է խնդրել արտաքին միջամտութիւնը կանխելու համար:

«Սա իշխանութեան կարիքների համար գումար ուզել է: Այդ գումարը անկասկած դէ ֆակտօ վերածւելու է որոշակի ընտրական ֆինանսական աջակցութեան, որ Եւրամիութիւնը տրամադրում է Հայաստանին: Փաստացի ԵՄ-ի աջակցութիւնը դառնում է արտաքին միջամտութիւն»,- նշել է Բադալեանը:

Նա նաեւ ասել է, «ձրի պանիրը միայն թակարդում է լինում» եւ յիշեցրել, որ այսօր, երբ ԵՄ-ն Ուկրաինային պէտք է ֆինանսական աջակցութիւն ցուցաբերի, անգամ այդ հարցում վատ վիճակում է:

«Եւրամիութիւնը հէնց այնպէս Հայաստանին մէկ լումա չի տրամադրի: Հարցն այն է՝ ինչ քաղաքական գին է վճարելու Հայաստանը ԵՄ-ից ստացւած օգնութեան դիմաց»,- ընդգծել է Բադալեանը:

Related Articles

Back to top button