ՄիջազգայինՔաղաքական

Հայաստանը կը հիւրընկալի COP17-ը. Իրանը բարձր մակարդակով կը մասնակցի կարեւոր օրակարգում

Իրանի՝ Երեւանում կայանալիք COP17 կենսաբազմազանութեան համաժողովին բարձր մակարդակով մասնակցութեան հարցը քննարկւել է հոկտեմբերի 5-ին Թեհրանում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպման ընթացքում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութեան համաձայն՝ հանդիպմանը քննարկւել են հայ-իրանական յարաբերութիւնների օրակարգային հարցեր, ինչպէս նաեւ երկկողմ համագործակցութեան զարգացման հնարաւորութիւնները։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանութեան մասին համաձայնագրի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երեւանում կը կայանայ հոկտեմբերի 19-ից 30-ը։ Իրանական պատւիրակութեան ղեկավարի, կազմի եւ մասնակցութեան մակարդակի վերաբերեալ պաշտօնական հաստատւած տեղեկութիւններ առայժմ չյաջողւեց ճշտել:

Հաստատւած տեղեկութեամբ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի՝ հոկտեմբերի 5-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Իրանի՝ Երեւանում կայանալիք COP17 գագաթնաժողովին բարձր մակարդակով մասնակցութեան հարցին։

Related Articles

Back to top button