Ռուս քաղաքագէտ. «Վրաստանում ընտրութիւններից յետոյ սկզբունքային փոփոխութիւններ չեն լինի»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Դմիտրի Ժուրաւլիովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է, թէ ինչպէս կազդեն Վրաստանում անցած ընտրութիւնները յետխորհրդային տարածքում արեւմտեան քաղաքականութեան վրայ։
«Ընտրութիւններից յետոյ Վրաստանում հիմնարար փոփոխութիւններ չեն լինի։ Ֆինանսաւորման աւելացում, քաղաքականութեան խստացում կը լինի, բայց ըստ էութեան՝ ոչինչ չի փոխւի, քանի որ նրանք վստահ են, որ եւրաինտեգրման խայծով կը բռնեն ողջ ԱՊՀ-ն։
Արեւմուտքի կողմից կաւելանայ քարոզչութիւնը, ԱՊՀ երկրներում հակառուսական վերնախաւի ձեւաւորման արագացումը, ինչպէս նաեւ այս երկրների բիզնեսների հետ փոխգործակցութեան աճն՝ այն ակնկալիքով, որ հարուստ մարդիկ միշտ կը լինեն արեւմտամէտ, ինչը, ցաւօք, մինչ այժմ հաստատւել է։
Արեւմուտքում վստահ էին, որ Վրաստանում մարդիկ դուրս կը գան փողոց, կը քանդեն այս իշխանութիւնը եւ կը լինի երկրորդ Ուկրաինա։ Բայց չքանդեցին, որովհետեւ ողջախոհութիւնը յաղթահարեց դատարկ խօսակցութիւնները։ Նրանք (Արեւմուտքը) պէտք է տարանջատեն իշխանութիւններն ու բիզնեսը, այդ բիզնեսը լաւն է, դա արեւմտեան արժէքների համար է, իսկ իշխանութիւնները վատն են, իրենք իրենց ծախել են ռուսներին։ Սա Արեւմուտքի դիրքորոշումն է»,- ասել է Ժուրաւլիվը։