ՄիջազգայինՔաղաքական

Կոբախիձէ. «Եթէ Զուրաբիշւիլին չներկայանայ հարցաքննութեան, դա կը լինի ամենավառ ապացոյցը, որ նա կեղծ յայտարարութիւններ է արել ընտրախախտումների վերաբերեալ»

«ԱԼԻՔ» – «Եթէ Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին չգնայ դատախանութիւն հարցաքննութեան, դա կը լինի ամենավառ ապացոյցը, որ նա կեղծ յայտարարութիւններ է արել ընտրախախտումների վերաբերեալ»։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ասել է  երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձէն:

Զուրաբիշւիլին հարցաքննութեան է կանչւել դատախազութիւն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրութիւններում կեղծիքների մասին նրա յայտարարութիւններն են:

Վրաստանի դատախազութիւնը յայտարարութեան մէջ նշել է, որ հետաքննութիւն է սկսել խորհրդարանական ընտրութիւնների հնարաւոր կեղծման փաստերի վերաբերեալ՝ հիմնւելով 2024 թւականի հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից Վրաստանի Քրէական օրէնսգրքի 164-րդ յօդւածի 3-րդ մասով («Ընտրակեղծարարութիւն») ներկայացրած բողոքի վրայ:

«Ըստ ԿԸՅ-ի յայտարարութեան եւ ԶԼՄ-ների միջոցով հանրային տիրոյթում տարածւած տեղեկատւութեան՝ Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին պէտք է ապացոյցներ ունենայ 2024 թւականի խորհրդարանական ընտրութիւններում հնարաւոր կեղծումների մասին եւ, ինչի կապակցութեամբ օրէնքով սահմանւած կարգով Վրաստանի նախագահը հարցաքննութեան է հրաւիրւել այս տարւայ հոկտեմբերի 31-ին»,- ասւած է հաղորդագրութիւնում։

Նշենք, որ նախօրէին նախագահ Զուրաբիշւիլին երկրի իշխանութիւններին՝ «Վրացական երազանք» կուսակցութեանը, մեղադրել է, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները կեղծելու նպատակով, ռուսական մեթոդներ, մասնաւորապէս, այսպէս կոչւած, «հայկական կարուսել» մեխանիզմը կիրառելու համար: Նա այս մասին ասել էր Associated Press-ին տւած հարցազրոյցում:

Related Articles

Back to top button