ՄիջազգայինՔաղաքական
Վրաստանի նախագահը հրաժարւում է ներկայանալ դատախազութիւն՝ հարցաքննութեան

«ԱԼԻՔ» – Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին հրաժարւում է ներկայանալ դատախազութիւն՝ հարցաքննութեան։
«Դատախազութեանը խորհուրդ կը տայի զբաղւել իր գործով եւ խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիւներ մաքրելուց»: Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի ճեպազրոյցում յայտարարել է Զուրաբիշւիլին:
Աւելի վաղ Վրաստանի դատախազութիւնը յայտարարել էր, որ հետաքննութիւն է սկսել Վրաստանում ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից յետոյ, որի առնչութեամբ էլ նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին հրաւիրւել է հարցազրոյցի։