ՄիջազգայինՔաղաքական

Նաւթային հարստութեան գինը՝ Հարաւային Կովկասի բնութեան հաշւին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանցի լուսանկարիչ Ռանա Էֆենդիի Pipe Dreams նախագիծը փաստագրում է նաւթային արդիւնաբերութեան թողած հետքը՝ Բաքու–Թբիլիսի–Ջէյհան 1,700 կմ երկարութեամբ նաւթամուղի երկայնքով։ Աշխարհի էներգետիկ հսկաների խոստացած բարեկեցութեան կողքին լուսանկարիչը բացայայտում է աղքատութիւն, մաշւած արդիւնաբերական ենթակառուցւածքներ եւ նաւթային հարստութիւնից դուրս մնացած մարդկանց կեանքը։

Հայաստանում սպասւող COP17 գագաթնաժողովի նախաշեմին այս վաւերագրութեան մասին յիշեցումը  ակնարկում է այն մասին, որ  էներգետիկ շահերը սահմաններ չեն ճանաչում, իսկ դրանց բնապահպանական գինը վճարում է ողջ տարածաշրջանը։ Հարաւային Կովկասում մեծ տէրութիւնների մրցակցութիւնը քննարկելիս շրջանցել նաւթային տնտեսութեան բնապահպանական հետեւանքները՝ կը նշանակի անտեսել խնդրի էական մասը։

 

Բաքւի նաւթային հետքը՝ COP-ի կանաչ վարագոյրի տակ

Անցեալ տարի COP29-ը հիւրընկալած Բաքուն կլիմայական օրակարգի կենտրոնում էր, մինչդեռ միջազգային զեկոյցները շարունակում էին ահազանգել Ադրբեջանի նաւթագազային արդիւնաբերութեան արտանետումների եւ կլիմայական անբաւարար քաղաքականութեան մասին։ Այսօր, երբ Հայաստանը պատրաստւում է COP17-ին, հարցը միայն բնապահպանական չէ․ այն նաեւ քաղաքական պատասխանատւութեան հարց է։ Արդեօք Երեւանը կը յիշեցնի՞ իր «խաղաղասէր հարեւանին», որ կանաչ օրակարգը չի կարող ծածկել նաւթային շահերի թողած հետքը, իսկ տարածաշրջանի բնութիւնն ու ջրային պաշարները աշխարհաքաղաքական սակարկութեան առարկայ չեն։

Related Articles

Back to top button