ՄԱԿ-ում նշել են, որ Գազայի հատւածի վերականգնումը կարող է տասնամեակներ տեւել

«ԱԼԻՔ» – Գազայի հատւածի վերականգնման համար կը պահանջւի մօտաւորապէս 61 միլիարդ եւրօ եւ տասնեակ տարիներ։ Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին յայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Պաղեստինեան տարածքների օգնութեան ծրագրի ադմինիստրատորի յատուկ ներկայացուցիչ Ժակօ Սիլիերսը։ Հաղորդում է Tert.am-ը:
Նրա փոխանցմամբ՝ վերակառուցման ժամանակացոյցը կախւած կը լինի ստացւած ֆինանսաւորման չափից։
Գազայի հատւածում հրադադարի հաստատումից յետոյ ՄԱԿ-ը կոչ է արել հնարաւորինս շուտ սկսել վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ է մաքրել մարտական գործողութիւնների ընթացքում աւերւած քաղաքների շէնքերի փլատակները եւ հեռացնել աւելի քան 55 միլիոն տոննա շինարարական աղբ։
«ՄԱԿ-ի, Եւրամիութեան եւ Համաշխարհային բանկի կողմից համատեղ անցկացւած վնասի եւ կարիքների արագ գնահատման համաձայն՝ Գազայի վերականգնման համար կը պահանջւի մօտաւորապէս 61 միլիարդ եւրօ եւ տասնեակ տարիներ»,- ասել է Սիլիերսը։



