ՄիջազգայինՔաղաքական

Պուտինի յատուկ ներկայացուցիչը խօսել է ԱՄՆ-ից Ռուսաստան վերադառնալ ցանկացող մեծ թւով ընկերութիւնների մասին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանեան երկրների հետ տնտեսական համագործակցութեան հարցերով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը յայտնել է, որ ամերիկեան ընկերութիւնները Ռուսաստան վերադառնալու հարցումներ են ուղարկում։ Դմիտրիեւը յայտարարել է, որ միայն որոշ ոլորտներ ներկայացնող ընկերութիւնները կը կարողանան վերադառնալ,- գրում է «Կոմերսանտը»։

«Մենք տեսնում ենք էներգետիկ ոլորտի եւ այլ ոլորտի ամերիկեան ընկերութիւնների կողմից մեծ թւով հարցումներ, այդ թւում՝ նաեւ մեզ: Բայց դրանք կարող են գալ միայն այնտեղ, որտեղ Ռուսաստանը կողջունի դրանք», – ասել է նա Առաջին ալիքին տւած հարցազրոյցում:

Փետրւարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ անհրաժեշտ է ուշադիր վերաբերւել օտարերկրեայ ընկերութիւնների հնարաւոր վերադարձի գործընթացին, որպէսզի կանխւի պատժամիջոցների պայմաններում երկրի ձեռք բերած ներուժի կորուստը։

Նա յայտարարել էր, որ ԱՀԿ-ի շրջանակներում ռուսաստանցի արտադրողները պէտք է առաւելութիւններ ունենան արտասահմանեանների նկատմամբ։ Լուրը հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button