Թրամփը Չինաստանի պատասխան մաքսատուրքերը սխալ քայլ է անւանել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացեալ Նահանգներից ներկրւող բոլոր ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին Պեկինի յայտարարութիւնից, յայտարարել է որ Չինաստանը խուճապի է մատնւել եւ սխալ քայլ է արել:
«Չինաստանը սխալ քայլ արեց, խուճապի մատնւեց, դա մի բան է, որը նա չի կարող իրեն թոյլ տալ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում: Նա մանրամասներ չյայտնեց։
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան Պետական խորհրդի սակագնային յանձնաժողովը, ապրիլի 10-ից Չինաստանի իշխանութիւնները 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կը սահմանեն Միացեալ Նահանգներից ներկրւող բոլոր ապրանքների համար։ Այդ քայլը պատասխան էր Թրամփի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։
«Միացեալ Նահանգների գործողութիւնները հակասում են միջազգային առեւտրի կանոններին, լրջօրէն խաթարում են Չինաստանի օրինական իրաւունքները եւ շահերն ու միակողմանի ահաբեկման տիպիկ դրսեւորում են»,- ասւած է յայտարարութեան մէջ։ Գերատեսչութիւնից պարզաբանել են, որ ի լրումն գործող մաքսատուրքերի, ներդրւում են նաեւ սակագներ։
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառութիւնը 2024 թւականի վերջին հասել է 688,28 միլիարդ դոլարի: Միեւնոյն ժամանակ, Միացեալ Նահանգներից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթէ երեք անգամ պակաս, քան Չինաստանից Միացեալ Նահանգներ իրականացւող արտահանումը: Լուրը հաղորդել է news.am-ը: