ՄիջազգայինՔաղաքական

Հռոմի Պապը հիւանդանոցից դուրս գրւելուց յետոյ առաջին անգամ յայտնւել է հանրութեան առաջ

«ԱԼԻՔ» – Հռոմի Պապը հիւանդանոցից դուրս գրւելուց յետոյ ապրիլի 6-ին առաջին անգամ յայտնւել է հանրութեան առաջ։ Նա անւասայլակով եկել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ հիւանդների համար յոբելեանական պատարագի շրջանակներում։

88-ամեայ պոնտիֆիկոսը նախքան իր օրհնութիւնը անցել է հաւաքւածների միջով, իսկ յետոյ արքեպիսկոպոս Ռինօ Ֆիզիկելան հանդէս է եկել վերջին օրհնութեամբ։

Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոսի գրած տեքստը կիրակնօրեայ պատարագից անմիջապէս յետոյ, որտեղ նա աղօթում է «բժիշկների, բուժքոյրերի եւ բուժաշխատողների համար, որոնց միշտ չէ, որ օգնում են աշխատել պատշաճ պայմաններում եւ երբեմն նրանք նոյնիսկ ագրեսիայի զոհ են դառնում»:

Հռոմի Պապն անդրադարձել է նաեւ աշխարհի   հակամարտութիւններին, ինչպէս դա անում էր նախորդ ելոյթներում։

Ֆրանցիսկոս Պապը հանրութեանը չէր երեւացել մարտի 23-ից ի վեր, երբ նա հակիրճ ողջունեց եւ օրհնեց Հռոմի Ջեմելի հիւանդանոցի պատշգամբից՝ երկկողմանի թոքաբորբից աւելի քան հինգ շաբաթ բուժւելուց յետոյ:

Յիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացւել էր փետրւարի 14-ին՝ բրոնխիտով, ապա նրա մօտ ախտորոշւել էր երկկողմանի թոքաբորբ: Պապի մօտ նկատւել էին նաեւ երիկամային անբաւարարութեան նշաններ: Նա հիւանդանոցից դուրս էր գրւել մարտի 23-ին։

Լուրը հաղորդում է tert.am-ը:

Related Articles

Back to top button