ՄիջազգայինՔաղաքական

Սպիտակ տուն. Աւելի քան 50 երկիր դիմել է ԱՄՆ նախագահին՝ մաքսատուրքերի շուրջ բանակցութիւններ սկսելու դիմումով

«ԱԼԻՔ» –  Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրէն Քեւին Հասեթը կիրակի օրը ABC News-ին տւած հարցազրոյցում պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը՝ հերքելով այն միտքը, որ դրանք աւելի թանկ կը նստեն ամերիկացի սպառողների վրայ։

«Այսպիսով, փաստն այն է, որ երկրները զայրացած են եւ պատասխան միջոցներ են ձեռնարկում, եւ, ի դէպ, փորձում են նստել բանակցութիւնների սեղանի շուրջ: Ես երէկ (ապրիլի 5-ին, ԽՄԲ.) երեկոյեան ԱՄՆ առեւտրային ներկայացուցչից տեղեկացայ, որ աւելի քան 50 երկիր դիմել է  նախագահին բանակցելու խնդրանքով, բայց նրանք դա անում են, քանի որ գիտակցում են, որ իրենք են կրում մաքսատուրքերի մեծ մասը:

Ուստի, ես չեմ կարծում, որ դա մեծ ազդեցութիւն կունենայ ԱՄՆ-ի սպառողների վրայ, քանի որ, ըստ իս,  երկարաժամկէտ մշտական առեւտրային դեֆիցիտի պատճառն այն է, որ այդ մարդիկ շատ անճկուն առաջարկ ունեն»,- ասել է Հասեթը: Լուրը հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button