ՄիջազգայինՔաղաքական
Կրեմլում նշել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցութիւնների հնարաւոր հարթակների մասին
«ԱԼԻՔ» – Ցանկացած չէզոք երկիր կարող է դառնալ հարթակ Ուկրաինայի վերաբերեալ բանակցութիւնների համար, Սլովակիան միակ թեկնածուն չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, յայտնել է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, այն (Սլովակիան- ծան.՝ ՏԱՍՍ-ի) միակ առաջարկը չէ։ Հասկանալի է, խօսքը կարող է վերաբերել այն երկրներին, որոնք չէզոք դիրքորոշում են զբաղեցնում եւ հաւասարարժէք երկխօսութեան մէջ են ինչպէս Կիեւի, այնպէս էլ Մոսկւայի հետ։ Նման երկրները բաւական շատ են»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թէ որ պետութիւնը կը կարողանար հիւրընկալել այդ բանակցութիւնների համար։