Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. Ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինեանը, Սահակաշւիլու կրկնօրինակն է

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինեանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է։ Նա էլ նման քայլերով հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ, ապա փորձում էր Արեւմուտքում աջակցութիւն փնտրել։ Այս մասին Հ1-ին տւած հարցազրոյցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ Մոսկւայի հետ յարաբերութիւններում առկայ խնդիրները, այդ թւում՝ տնտեսական, անւանելով Հայաստանի ղեկավարութեան անհեռատես քաղաքականութեան արդիւնք:

Նրա խօսքով՝ ոչ ոք չի ստիպել Փաշինեանին Երեւան հրաւիրել Զելենսկուն կամ Լիտւայի հետ ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագիր ստորագրել, որի ԱԳ նախարարը բացայայտ սպառնում է հարւածել Կալինինգրադին։

«Մի մխրճվիր խոշոր երկրների բախման մէջ, փորձի համագործակցութիւն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի խաղայ մեծ երկրների տարաձայնութիւնների վրայ, փորձելով ինչ-որ բան փնտրես կամ այստեղ, կամ այնտեղ»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Related Articles

Back to top button