«Հեզբօլլահ»-ի պատասխանն Իսրայէլին կը լինի ուժեղ եւ արդիւնաւէտ
«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահը խոստացել է ուժեղ եւ արդիւնաւէտ պատասխան տալ Իսրայէլի կողմից շարժման գլխաւոր առաջնրդներից, ռազմական հրամանատարի՝ Ֆուադ Շոքրի սպանութեանը:
Այս մասին նա յայտարարել է յուլիսի 6-ի Ֆուադ Շոքրի յիշատակին նւիրւած իր հեռուստաուղերձում՝ նշելով, որ շարժումը կը գործի կամ միայնակ, կամ իր տարածաշրջանային դաշնակիցների հետ:
«Պայքարն ընթանում է իր հունով, եւ ես կարծում եմ, որ դիմադրութիւնը պատերազմի մէջ Իրանի եւ Սիրիայի անմիջական միջամտութեան կարիքը չունի․նրանք օգնել են եւ շարունակում են քաղաքական, տնտեսական եւ ռազմական աջակցութիւն ցուցաբերել դիմադրութեանը»,-ասել է նա։
Նասրօլլահն ասել է, որ «Հեզբօլլահ»-ը կը սպասի յարմար պահի՝ արձագանգելու համար, սակայն չի յստակեցրել, թէ ինչ ձեւով կամ ժամկէտներում է քայլեր ձեռնարկելու:
Նա նշել է, որ միջազգային հանրութեան՝ պատասխան քայլեր չձեռնարկելու համար շարժմանը համոզելու բոլոր փորձերն ապարդիւն են։
«Ինչպիսին էլ լինեն հետեւանքները, դիմադրութիւնը թոյլ չի տայ, որ իսրայէլական այս յարձակումներն անուշադրութեան մատնւեն»,- յստակեցրել է նա: