ԻրանՄիջազգայինՔաղաքական

Խուճապի մէջ է ողջ Իսրայէլը՝ ռազմական ստորաբաժանումներից մինչեւ քաղաքական շրջանակներ

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Սիոնիստական ​​ռեժիմի լրատւամիջոցներն ընդգծւած նշումներով հրապրակումներ են անում այն մասին, որ Իրանում թոյլ տրւած մեծագոյն սխալը՝ Իսմայիլ Հանիէի դէմ ահաբեկչական գործողութիւնը կարող է ճակատագրական լինել կողմերի, յատկապէս Իսրայէլի համար: Այս մասին անդրադարձ կատարելով, պարսկալեզու «ԶԼՄ-ների ժէոպոլետիկա» տելեգրամային հետազօտական ալիքը նշել է նաեւ, որ թւում է, թէ «Մէյդան»-ում պարտւած թշնամին պատերազմը տեղափոխելու է անվտանգային տիրոյթ:

«Այնպիսի իրավիճակում, երբ ճակատը տեղափոխւում է անվտանգութեան հարթութիւն, թշնամին գիտակցելով ահաբեկչական գործողութիւնների դերը, յատկապէս, կայունութեամբ աչքի ընկնող երկրներում, եւ հաշւարկելով  այն, դիմում է նման ռիսկերի, իսկ նման սպանութիւնները կարող են շարունակական բնոյթ կրել՝ պատասխանից ու պատժից յետոյ նաեւ»,- նշել է կայքի խմբագիրը եւ ընդգծել. «Ուստի պատասխանը պէտք է մշակւի եւ իրականացւի այնպէս, որ հաւասարում թելադրելով, ղեկավարների ու բարձրագոյն հրամանատարների սպանութիւնը օրակարգից դուրս բերւի»:

Կայքը յղում կատարելով իսրայէլական ԶԼՄ-ների անդրադարձերին, ամփոփ տողերով ներկայացրել է այդ հրապարակումներից նմուշներ:

1. Yedioth Ahronoth օրաթերթ.

«Իսրայէլում ընկալումներն ու իրավիճակի մասին գնահատականներն  այնպէս են, որ Ֆուադ Շոքրի եւ Իսմայիլ Հանիէի սպանութիւններին տրւող պատասխանն անխուսափելի է»։

2. Իսրայէլի «12-րդ ալիք».

«Իսրայէլական բանակի գնահատմամբ՝ պատասխանի շրջանակներում կարող է  յարձակում իրականացւել ՀԱՄԱՍ-ի մասնակցութեամբ»։

3. Maariv եբրայերէն օրաթերթ.

«Իսրայէլական բանակի բոլոր պահեստային ստորաբաժանումները, յատկապէս հիւսիսային ճակատում, պատրաստ են սահմանից «Հեզբօլլահ»-ի գրոհայինների ներթափանցմանը, կամ այլ անսպասելի սցենարներին»:

4. «Կան» եբրայերէն ալիք.

«Իրանի արձագանքից վախենալու պատճառով նախարար Էլի Քոհէնը արտակարգ խորհրդակցութիւն է անցկացրել էներգետիկայի նախարարութեան հետ, որտեղ որոշւել է աւելացնել ածխի եւ դիզվառելիքի պաշարները՝ գազամուղի աշխատանքները դադարելու մտավախութեան պատճառով»։

5. Channel-13.

«Իսրայէլի գնահատմամբ՝ «Հեզբօլլահ»-ը նախայարձակ է լինելու, որին յաջորդելու է Իրանի գործողութիւնները: Այժմ Իսրայէլը փորձում է ստեղծել միջազգային կոալիցիա՝ պաշտպանութիւնը կազամակերպելու համար»։

6. «Վալա» լրատւական սիոնիստական կայք.

««Շաբաք»-ը Երուսաղէմում ստորգետնեայ թաքստոցներ է պատրաստում Նեթանիահուի կաբինետի եւ անվտանգութեան հրամանատարների համար՝ Իրանի յարձակման մտավախութեան բերումով»:

7. Israel Hayom օրաթերթ.

«Հաշւարկները ցոյց են տալիս, որ Իրանն ունի շատ առաջադէմ բալիստիկ հրթիռներ, այդ թւում՝ «Շահաբ 3»-ը եւ «Խէյբարշէքան»-ը, որոնցով այն կարող է խոցել Իսրայէլը, իսկ Իսրայէլի պաշտպանութիւնն ի վիճակի չէ դրանց դէմն առնելու»:

Related Articles

Back to top button