ՄիջազգայինՔաղաքական

Քամալա Հարիսը պաշտօնապէս դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութեան նախագահի թեկնածուն

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութեան պատւիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպէս նոյեմբերին կայանալիք ընտրութիւններում նախագահի թեկնածու։ Այդ մասին հաղորդում են ամերիկեան ԶԼՄ-ները։

5-օրեայ առցանց քւէարկութիւնից յետոյ Հարիսը պաշտօնապէս դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթէ 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատւիրակների 99 %-ը։

Այժմ Հարիսը պէտք է յայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ ընտրարշաւին մասնակցելու համար։ Ըստ Reuters գործակալութեան աղբիւրների՝ թեկնածուների շարքում են Փենսիլւանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն եւ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլսը։

Հարիսը նախագահի պաշտօնի համար կը պայքարի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցութեան նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դէմ։ Հարիսը նախագահի թեկնածու դառնալու հնարաւորութիւն է ստացել այն բանից յետոյ, երբ յուլիսին ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտարարեց ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։

Related Articles

Back to top button