ՄիջազգայինՔաղաքական
Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտօնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետի թեկնածութիւնը

«ԱԼԻՔ» – Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի պաշտօնում առաջադրել է Մինեսոտայի նահանգապետի թեկնածութիւնը։ Այս մասին Քամալա Հարիսը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Հպարտութեամբ յայտարարում եմ, որ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլսին առաջարկել եմ դառնալ փոխնախագահի իմ թեկնածուն»,- գրել է Քամալա Հարիսը։
Յիշեցնենք, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութեան պատւիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպէս նոյեմբերին կայանալիք ընտրութիւններում նախագահի թեկնածու։