Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացաւանք է Ադրբեջանի համար»

«ԱԼԻՔ» – «Կարելի է ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակութիւն է»,-խօսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնեցւած համաձայնագրի մասին՝ նման գնահատական է հնչեցրել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը։

Նա յիշեցնում է, որ համաձայնագրի տեքստում խօսք չկայ Արցախի, արցախահայերի մասին, չկայ գերիների վերադարձի վերաբերեալ հարց, չկայ արցախահայերի վերադարձի մասին հարց, նոյնիսկ չկայ Հայաստանի՝ օկուպացւած տարածքներից ադրբեջանական զինւած ուժերի յետ քաշելու վերաբերեալ դրոյթ։

Անդրադառանալով միջազգային դատական ատեաններից Հայաստանի գանգատների յետ վերցնելու մասին դրոյթին՝ Օսկանեանն ասաց, Ադրբեջանի հիմնական նպատակն է մի հայցի չեղարկում, որը մեծ գլխացաւանք է Ադրբեջանի համար։ Լուրը հաղորդել է yerevan.today-ը:

Related Articles

Back to top button