Արման Աբովեան. «Այս իբր «խաղաղ պայմանագիրը» Հայաստանի տեղը արեւմտեան Ադրբեջան ձեւաւորելու փուլերից մէկն է»

«ԱԼԻՔ» – Քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը գրել է.
«Փաստօրէն, խաղաղութիւնը եւ համակեցութիւնը Հայաստանի եւ ադրբեջանի միջեւ համաձայն շինծու «խաղաղ պայմանագրի» փիլիսոփայութիւնից եւ Ադրբեջանի լրացուցիչ նախապայմաններից (այո, Ադրբեջանը կրկին նախապայմաններ է առաջ մղում) կայանում է Հայաստանի տոտտալ սուբիեկտութեան քայքայումից, անվտանգային համակարգից Հայաստանի ինքնակամ հրաժարումից, Հայաստանի Հանրապետութեան գոյութեան իրաւական հիմքերի (Սահմանադրութիւն) ոչնչացումից, հայ Ազգի կերպարափոխութիւնից հարկ վճարող ապուշացած, անպատիւ, արժանապատւութիւնից զուրկ, Հայրենիքի զգացումից զուրկ անտէր ու դուս «մասսայի» մարդկանց վերածելու փորձերից։
Բայց այդ դէպքում ստացւում է, որ …, այս իբր «խաղաղ պայմանագիրը» ընդամէնը Հայաստանի տեղը արեւմտեան Ադրբեջան ձեւաւորելու իրաւական փուլերից մէկն է։
…այս սէնց, հատիկ առ հատիկ սրանք ոչնչացնում են Հայաստանը։
Ծափ տւէք արա…»:
Լուրը հաղորդել է yerevan.today-ը: