Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Սեփական հայրենիքում հայկական ինքնութեան վտանգի խնդրի առջեւ ենք կանգնել

ՀՅԴ գործունէութիւնը կասեցնելու որեւէ փորձ չի կարող յաջողել: Նման ցանկութիւն կամ նման մտադրութիւն ունեցող մարդիկ լաւ չեն պատկերացնում՝ ինչ ասել է Դաշնակցութիւն: Եթէ հասկանային Դաշնակցութեան էութիւնն ու մեր անցած ճանապարհը, կարծում եմ՝ իրենց նման արտայայտութիւններ թոյլ չէին տայ,- այսօր ՀՅԴ 135-ամեակին նւիրւած հանդիսաւոր միջոցառումից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը՝ անդրադառնալով իրենց կուսակցութիւնը փակելու խօսակցութիւններին:

Համբարձումեանի խօսքով՝ ամենատարբեր ուժերի, ամենատարբեր պետութիւնների կողմից ՀՅԴ-ն կասեցնելու, թուլացնելու, լուսանցքից դուրս մղելու փորձեր են եղել, բայց որեւէ փորձ չի յաջողւել. «ՀՅԴ-ն շարունակում է իր երթը հակառակ այդ բոլոր մօտեցումների եւ ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ փորձ այդ ուղղութեամբ չի կարող յաջողել»:

Նա նաեւ ասաց, որ այսօր իրենց առջեւ դրւած գլխաւոր խնդիրը ազգի ինքնութեան դէմ ուղղւած ներքին ու արտաքին մարտահրաւէրներն են: Նրա խօսքով՝ այդ ուղղութեամբ ազգային բոլոր ուժերը հսկայական անելիք ունեն: «Դժւար կը լինէր երեւակայել, որ սեփական հայրենիքում անկախ պետականութեան պայմաններում հայկական ինքնութեան վտանգի խնդրի առջեւ կը կանգնենք»,- ասաց Համբարձումեանը:

Arfd.am

Related Articles

Back to top button