ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը պատասխանել է Բահրէյնի անհիմն յայտարարութիւններին. Տարածաշրջանի որեւէ երկրի տարածքը չպէտք է օգտագործւի Իրանի դէմ յարձակման համար

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Քարիմի Մողդամը Բահրէյնի ներկայացուցչի յայտարարութիւններին ի պատասխան նշել է, որ Իրանը չի եղել վերջին ռազմական գործողութիւնների նախաձեռնողը եւ գործել է ինքնապաշտպանութեան իրաւունքի շրջանակում։

Նա Բահրէյնին մեղադրել է ԱՄՆ-ին Իրանի դէմ ռազմական գործողութիւններ իրականացնելու համար իր տարածքը, ռազմակայաններն ու օդային տարածքը տրամադրելու մէջ եւ զգուշացրել, որ տարածաշրջանի որեւէ երկրի տարածքի օգտագործումն Իրանի դէմ յարձակման համար կը յանգեցնի Թեհրանի պատասխանի։

«Կամ միասին կը կառուցենք անվտանգութիւնը տարածաշրջանում, կամ միասին կանցնենք անապահովութեան ճանապարհը»,- յայտարարել է Իրանի ներկայացուցիչը նշելով, որ Բահրէյնը նախկինում ընտրել է երկրորդ ճանապարհը եւ նոյն ընտրութիւնը կրկնելու դէպքում պէտք չէ այլ արդիւնք ակնկալել։

Ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարութիւնը հնչել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի Երրորդ յանձնաժողովում։

Related Articles

Back to top button