ՄիջազգայինՔաղաքական

Իրանը, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Թուրքմենստանը ստորագրել են «Հիւսիս-Հարաւ»-ի արեւելեան երթուղու զարգացման ճանապարհային քարտէզը

«ԱԼԻՔ» – Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը ստորագրել են 2024-2025 թւականների «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային միջանցքի արեւելեան երթուղու ներուժի համաժամանակեայ զարգացման ճանապարհային քարտէզը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է News Central Asia-ն՝ յղում անելով Ղազախստանի տրանսպորտի նախարարութեանը։

Այս փաստաթղթի իրականացումը մինչեւ 2027 թւականը միջանցքի թողունակութիւնը կը հասցնի տարեկան 15 միլիոն տոննայի, իսկ մինչեւ 2030 թւականը՝ 20 միլիոն տոննայի։

«Ղազախստանը մտադիր է շարունակել իր ակտիւ մասնակցութիւնը «Հիւսիս-Հարաւ» ՄՏՄ-ի արեւելեան ճիւղի զարգացմանը, որն ունի մինչեւ 2030 թւականը բեռնափոխադրումների աճի ամենաբարձր ներուժը եւ ամենաանվտանգն է Հնդկական ովկիանոս ամենակարճ տարանցման համար: Ուստի անհրաժեշտ է սկսել Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Իրանի տարածքներով անցնող «Հիւսիս-հարաւ» միջանցքի արեւելեան երթուղու ներուժի համաժամանակեայ զարգացման համար այսօր ստորագրւած «Ճանապարհային քարտէզի» գործնական իրականացումը»,- նշել է տրանսպորտի նախարարութեան ղեկավար  Մարատ Կարաբայեւը։

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել «Հիւսիս-Հարաւ» տրանսպորտային առեւտրի եւ արտահանման առաջին համաժողովի շրջանակում, որն անցկացւել է Ակտաուում յուլիսի 19-ից 20-ը։

Related Articles

Back to top button