Ջo Բայդէնը լքեց նախագահական ընտրապայքարը
«ԱԼԻՔ» – ԱՄՆ գործող նախագահ Ջօ Բայդէնը լքեց նախագահական ընտրապայքարը: Այդ մասին նա յայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Մենք, որպէս ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկէս տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզօր տնտեսութիւնը։
Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք աւելի լաւ վիճակում չի եղել, քան այսօր:
Ես գիտեմ, որ դրանցից ոչ մէկին չէր յաջողւի հասնել առանց ձեզ, ամերիկացի ժողովրդի: Միասին մենք յաղթահարել ենք համավարակը եւ ամենամեծ տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Մենք պաշտպանել եւ պահպանել ենք մեր ժողովրդավարութիւնը։ Մենք վերածնել եւ ամրապնդել ենք մեր դաշինքներն ամբողջ աշխարհում։
Ինձ համար մեծագոյն պատիւ էր կեանքիս մի մասը լինելու ձեր նախագահ: Թէեւ ես մտադիր էի վերընտրւել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցութեան եւ երկրի լաւագոյն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից եւ մնացած ժամանակահատւածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականութիւնների կատարման վրայ։ Այս շաբաթւայ վերջին ես աւելի մանրամասն կը պատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդէնը: