Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Թուրք պաշտօնեայ. ««Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսւում է իրականացնել առաջիկայ 3-4 տարւայ ընթացքում»

«ԱԼԻՔ» – «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսւում է իրականացնել առաջիկայ 3-4 տարւայ ընթացքում։ Ինչպէս հաղորդում է թուրքական Anadolu-ն՝ այս մասին յայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նրա խօսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը Թուրքիան կապելու է թուրքական աշխարհի հետ:
«Ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան շարունակում են աշխատանքը նախագծի իրականացման ուղղութեամբ»,- նշել է նա։