ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Մշակոյթի նախարարը հանդիպել է դեսպան Յակոբեանի հետ

«ԱԼԻՔ» – Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար Աբբաս Սալեհին հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Նախարար Սալեհին ու դեսպան Յակոբեանն ընդգծել են Հայաստան-Իրան մշակութային յարաբերութիւնների խորացումը՝ սահմանւած 2024 թւականին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ 2024-2027 թթ. մշակութային համագործակցութեան մասին» ծրագրով:

Կողմերն անդրադարձել են մշակոյթի մի շարք բնագաւառներում, մասնաւորապէս՝ գրականութեան, թատրոնի, կինոյի, երաժշտութեան եւ այլ ոլորտներում համագործակցային ընթացիկ ծրագրերին, ինչպէս նաեւ նախանշել նորերը:

Related Articles

Back to top button