Սփիւռք
Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնները

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 12-ին հանդիպել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վեհափառ Հայրապետի ֆէյսբուքեան էջից:
Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւններին, Մերձաւոր Արեւելքի իրավիճակին, հայ եւ ռուս եկեղեցիների փոխյարաբերութիւններին, ինչպէս նաեւ Լիբանանին առնչւող այլ հարցերի։
Նշւած հարցերի վերաբերեալ Վեհափառ Հայրապետն ու դեսպանը փոխանակել են տեսակէտներ ու մտահոգութիւններ։