Սփիւռք

Արամ Ա-ն հայ-ռուսական յարաբերութիւններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՌԴ նախկին վարչապետ Սերգէյ Ստեպաշինին եւ Լիբանանում ՌԴ դեսպան Սերգէյ Ռուդակովին: Տեղեկութիւնը հրապարակւած է Արամ Ա-ի «Ֆէյսբուք»-ի էջում։

Բարձրացւած հարցերի վերաբերեալ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակէտներն ու մտահոգութիւնները եւ յիշել Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի հետ իր երկարամեայ սերտ բարեկամութիւնը։

Նշւում է, որ հանդիպման ընթացքում քննարկւել են հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայ փուլը եւ Հայ Առաքելական եկեղեցու ու Ռուս Ուղղափառ եկեղեցու միջեւ պատմական կապերը:

«Արամ Ա-ն եւ ռուսական պատւիրաակութիւնն անդրադարձել են նաեւ Մերձաւոր Արեւելքի երկրներում ՌԴ-ի դերին ու դիրքերին»,- յայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայութիւնը:

Related Articles

Back to top button