Սփիւռք

Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի Պապին

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը յունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբութիւն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնից:

Հանդիպման ընթացքում տեսակէտների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկւած հետեւեալ կէտերի շուրջ.

Ա. Միջեկեղեցական յարաբերութիւնների առաւել ծաւալումն ու յարաբերութիւնը գործակցութեան վերածելու հրամայականը:

Բ. Սուրբ Յարութեան տօնը բոլոր եկեղեցիների կողմից միասնաբար նոյն թւականին նշելու հարցը:

Գ. Երրորդ Վատիկանի ժողով գումարելու անհրաժեշտութիւնը՝ գործուն ներկայութեամբ ոչ կաթոլիկ եկեղեցիների:

Դ. Լիբանանում քրիստոնեայ-իսլամ համակեցութեան ամրապնդումը եւ նոր նախագահի ընտրութիւնը:

Ե. Ադրբեջանում գտնւող հայ քաղաքական բանտարկեալների շուտափոյթ ազատ արձակումը:

Զ. Արցախի հայութեան վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխաւորութեամբ։

Related Articles

Back to top button