ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսական

Իրանն ու Հայաստանը պայմանաւորւել են համատեղ խաղաղութեան եւ բարեկամութեան պուրակ ստեղծելու Արաքս գետի պահպանութեան շուրջ

Իրանն ու Հայաստանը պայմանաւորւել են ընդլայնել բնապահպանական համագործակցութիւնը, ստեղծել համատեղ խաղաղութեան եւ բարեկամութեան պուրակ եւ պաշտպանել սահմանային Արաքս գետը։

Ինչպէս հաղորդում է Pars Today-ը, Իրանի շրջակայ միջավայրի պահպանութեան կազմակերպութեան փոխնախագահ Համիդ Զահրաբին Երեւանում անցկացւող COP17 համաժողովի շրջանակում Հայաստանի շրջակայ միջավայրի նախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այս երկու առաջարկները, որոնք արժանացել են հայկական կողմի հաւանութեանը։

Համատեղ պուրակի ստեղծման նպատակներից են Կովկասի տարածաշրջանի կենսաբազմազանութեան, վայրի կենդանիների միգրացիոն միջանցքների եւ այնպիսի կենդանատեսակների, ինչպիսին պարսկական ընձառիւծն է, պահպանութիւնը։

Նաեւ որոշւել է, որ համաժողովի աւարտից յետոյ երկու երկրների համատեղ աշխատանքային խումբ կը ստեղծւի՝ այս ծրագրերի իրականացմանը հետեւելու նպատակով։

Related Articles

Back to top button