Ստորագրւել է Ագարակ-Քաջարան 32 կմ. երկարութեամբ ճանապարհի շինարարութեան պայմանագիրը
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 23-ին, Երեւանում իրանական եւ հայկական կողմերի միջեւ ստորագրւել է Հայաստանի Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մօտ 21 կմ.) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչեւ թունելի ելք (մօտ 11 կմ.) ճանապարհի կառուցման պայմանագիրը։
Վերակառուցումից յետոյ նշւած ճանապարհահատւածը կը համապատասխանի միջազգային առաջադէմ չափանիշերին ինչպէս ճանապարհային անվտանգութեան, այնպէս էլ յարմարաւէտութեան եւ ճանապարհորդութեան ժամանակի կրճատման առումներով։
Նախատեսւած է կառուցել 5 նոր փոխհատում (փոխադարձաբար իրար հատել, խաչաձեւել, կտրել), 6 նոր էստակադ, 920 մետր ընդհանուր երկարութեամբ 2 նոր թունել եւ 17 նոր կամուրջ։
Շինարարական աշխատանքները նախատեսւում է մեկնարկել 2023 թւականի վերջին եւ աւարտել երեք տարւայ ընթացքում։