Իրանի եւ Հայաստանի միջեւ նոր կամուրջ կը ստեղծւի
Իրանը եւ Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերեալ քննարկում են անցկացրել։ Այս մասին հոկտեմբերի 23-ին, Հիւսիս-hարաւ միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողութեան բացման ժամանակ յայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Նախարարի խօսքով՝ ներկայ հայ-իրանական սահմանի կամուրջը բաւական չէ այդ մեծ ծաւալի արտաշրջանառութեան համար. «Մենք պայմանաւորւածութիւն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապւած աշխատանքային խումբ ձեւաւորենք եւ քննարկումները կը սկսենք այդ կամրջի շինարարութեան համար»,- ասաց նա։
Բազրփաշն ընդգծել է, որ դա կարող է իր նպաստը բերել հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը։ Խօսքը նաեւ ենթակառուցւածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։
Նշենք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ներկայիս կամուրջը կառուցւել է 1995 թւականին, Արաքս գետի վրայ։
«News.am»