ԻրանՀայաստան - ԱրցախՏնտեսականՔաղաքական

Բազրփաշ. «Մենք դէմ ենք «Զանգեզուրի միջանցք»-ին եւ աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականութեանը»

Հայաստանը շատ կարեւոր նշանակութիւն ունի Իրանի համար: Այս մասին հոկտեմբերի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ զրոյցում ասել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մեհրդադ Բազրփաշը։

«Հայաստանը կարող է շատ առանցքային դերակատարութիւն ունենալ Հիւսիս-հարաւ միջանցքի շրջանակներում»,- նշել է նա։

Բազրփաշի խօսքով՝ Իրանը համաձայն չէ Ադրբեջանի կողմից շրջանառւող «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

«Մենք բազմիցս նշել ենք, որ համաձայն չենք «Զանգեզուրի միջանցք»-ի հետ եւ Ադրբեջանի տարբեր պաշտօնեաների հետ հանդիպումներում այդ մասին ասել ենք, որ դէմ ենք դրան: Մեր քաղաքականութիւնը հիմնւում է Կովկասում խաղաղութեան վրայ եւ մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի արտաքին միջամտութիւն: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի երկրներն իրենք կը կարողանան լաւագոյն որոշումները կայացնել»,- ընդգծել է նախարարը։

Նրա խօսքով՝ Իրանը մշտապէս աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը ու կը շարունակի աջակցել. «Այն ենթակառուցւածքները, որ ստեղծւում են երկու երկրների միջեւ, հէնց ուղղւած են կայուն խաղաղութեանը հարեւան երկրների միջեւ»,- յաւելել է նախարարը։

«News.am»

Related Articles

Back to top button